Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որով Վիկտորյա Այդինյանին նշանակել է իր խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-ասված է որոշման մեւ: Նշենք, որ Վիկտորյա Այդինյանը 2018-ից մինչեւ 2020-ի դեկտեմբեր եղել է Տիգրան Ավինյանի օգնականը։